«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Եկեք, շատ չէ, մի շաբաթ մեր կոմֆորտից դուրս գանք

Եկեք, շատ չէ, մի շաբաթ մեր կոմֆորտից դուրս գանք
29.11.2023 | 12:03

Ինձ հեռու ու մոտիկ բազմաթիվ ծանոթ ու անծանոթ մարդին են գրել, ասել, որ աջակցում են ու որ կիսում են խնդիրը, բայց երբ առաջարկում եմ միանալ մեզ փողոցում, ասում են, որ տրամադրություն չունեն ու թաթախվել չեն ուզում։ Նախ, շնորհակալ եմ աջակցության համար, բայց ասեմ, որ եթե նայենք տրամադրությանն ու հավեսին, ապա ոչ մեկս ոչինչ չենք անի առհասարակ։ Կնստենք մեր տներում ու լուռ կսպասենք, թե գլխներիս ինչ է գալիս։ ՀՀ գործող իշխանությունը թաղում է մեր երեսուն տարվա պայքարն ու զոհողությունը, ոչ միայն 90-ականների հաղթանակը զրոյացրեց, այլ նաև 2020 թվականի կռիվը, նրանք ավելի վատ բան են անում, քան զուտ զիջումն է, նրանք կռվի են տանում, հետո զիջում, հետո հրաժարվում իրավունքներից` դրանով իսկ արժեզրկելով կռիվն ու դիմադրությունը մի դեպքում, երբ մեզ սպառնում են ոչնչացնել, մեր պետությունն էլ կոչել «Արևմտյան Ադրբեջան»։

Եկել է մի կետ, որտեղ չկռվել չի կարող անգամ ամենաչցանկացողը, քանի որ էդ կռիվը հասել է մեր տներին, էլ Արցախում չի, ասեք հեռու է, մի չորս ժամ քշելու ճանապարհ է, արդեն` Երասխում է, Արարատում, դա Երևանից մի 20 րոպե ճանապարհի վրա է։ Սենց բարոյալքված, անարժանապատիվ վիճակով ո՞նց ենք պետություն պահելու, լավ, ամեն մեկս մեր գլխի ճարը տեսնելո՞վ։

Ես ասում եմ՝ քանի կռիվ չկա ու հարաբերանան անդորր է, եկեք, շատ չէ, մի շաբաթ մեր կոմֆորտից դուրս գանք, մի հատ սիմվոլիկ վրան պահենք, կոտրենք ոստիկանների դիմադրությունը ու կտեսնեք փոփոխությունը մի շաբաթից, Փաշինյանի հրաժարականը երազողները իրենց աչքի առաջ կտեսնեն այդ հրաժարականը։

Անգամ եթե չեք վստահում նախաձեռնության հեղինակներին, ինձ, ով աջակցում է, հարց չկա, մի վստահեք, մենք ոչ վարչապետի թեկնածու ենք, ոչ էլ քարոզիչներ, սովորական մարդիկ ենք, ովքեր զուտ մեխանիզմ են առաջարկել, եկեք լուծում տանք, հեռացնենք այս իշխանությանը, նորմալ պետականամետ մարդկանցով կառավարություն ձևավորենք ու գնանք մեր կոմֆորտի ու տրամադրության մասին մտածելու` իմանալով, որ Հայաստանի գլխին վերանալու սպառնալիք չկա, քանի որ էդ սպառնալիքը ստեղծողն ու առաջ տանողը հենց Նիկոլ Փաշինյանն է։

Այսօր 19։00-ին ես կլինեմ Մաշտոցի պուրակում, որովհետև եթե նայեմ հարմարությանն ու չգնամ, վաղը շատ տխուր ու անհարմար վիճակում արտերկրում փախստական կլինեմ, դա հաստատ չեմ ուզում։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 4898

Մեկնաբանություններ

ddthis_button_compact">

Սոցցանցային գրառումներ

ՈՒզում եմ հավատալ, որ դեռ կլինի արժանապատիվ ապրելու ժամանակաշրջան
ՈՒզում եմ հավատալ, որ դեռ կլինի արժանապատիվ ապրելու ժամանակաշրջան

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Հայաստանն էլ ունի  իր երկակի ստանդարտները
Հայաստանն էլ ունի իր երկակի ստանդարտները

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Իշխանափոխության մեխանիկա
Իշխանափոխության մեխանիկա